Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում գերազանցվել է անցյալ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը

Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում գերազանցվել է անցյալ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը

2024 թվականի առաջին եռամսյակում գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 4.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 102 մլրդ 999.8 մլն դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:  

Միայն գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 3.7 տոկոս աճ՝ դրամական արտահայտմամբ կազմելով 87 մլրդ 274.1 մլն դրամ: Ընդ որում՝ բուսաբուծության ճյուղի աճը 24.5 տոկոս է (13 մլրդ 743.8 մլն), իսկ անասնաբուծության՝ 0.4 տոկոս (73 մլրդ 530.3 մլն): Անտառային տնտեսության համախառն արտադրանքը, հակառակը, կրճատվել է 0.7 տոկոսով՝ կազմելով 412.6 մլն դրամ: Ձկնորսության ոլորտում աճը 8.4 տոկոս է՝ 15 մլրդ 313.1 մլն դրամ: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին ձկնորսության և ձկնաբուծության ոլորտում, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչական ռեգիստրի տվյալների, արտադրանքի ծավալները կազմել են 8.5 հազար տոննա: