Ստորագրվել է Շվեդիայի աջակցությամբ գործող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագիրը

Ստորագրվել է Շվեդիայի աջակցությամբ գործող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագիրը
Տեղի ունեցավ Շվեդիայի աջակցությամբ գործող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» (MAP) երկրորդ ծրագրի ստորագրման արարողությունը: Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի Հայաստանի խորհրդարանի կարողությունները զարգացնելու գործում և իրականացվելու է համապարփակ վերապատրաստման, փորձաքննության և խորհրդատվության միջոցով:
Ինչպես տեղեկանում են Հայաստանում Շվեդիայի դեսպանատնից, միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը և Շվեդիայի դեսպան պարոն Պատրիկ Սվենսոնը։
MAP-ի երկրորդ ծրագրով ակնկալվում է, որ այն կխթանի խորհրդարանի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը: Այս համագործակցությունն ընդգծում է մեր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին ունենալ ավելի ժամանակակից և դինամիկ խորհրդարանական համակարգ։