Cadastre mobile բջջային հավելվածում հասանելի են Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները

Cadastre mobile բջջային հավելվածում հասանելի են Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները
Cadastre mobile բջջային հավելվածում հասանելի են Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները։
Ինչպե տեղեկացնում են Կադաստրի կոմիտեից, ներբեռնել հնարավոր է App Store, Play Store առցանց հավելվածների խանութներից։
Հավելվածը կցված է էլեկտրոնային ծառայությունների մատուցման https://www.e-cadastre.am/ հարթակին, և եթե արդեն գրանցված եք համակարգում, կրկնակի գրանցման կարիք չկա։
Բջջային հավելվածը անընդհատ թարմացվում է, ավելացվում են նոր հնարավորություններ։
«Կոմիտեի մասնագետները պատրաստակամ են քննարկելու համակարգի կատարելագործմանն ուղղված ձեր բոլոր առաջարկությունները։ Կարող եք գրել մեզ հավելվածի միջոցով, կամ նամակ ուղարկել [email protected] հասցեին»,- նշվում է Կադաստրի կոմիտեի տարածած հաղորդագրությունում։