Մետրոյի 3 վագոնով 1 շարժակազմ ևս վերանորոգվել է և մեկ շաբաթից երթևեկելի գիծ դուրս կբերվի

Հիմնովին վերանորոգվել և մեկ շաբաթից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի 3 վագոնով 1 շարժակազմ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
«Հիմնանորոգված մեկ շարժակազմը հնարավոր կլինի շահագործել մոտավորապես երեք ու կես տարի»,-նշեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենը։
Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց, որ 2022 թվականից Երևանի մետրոպոլիտենում հիմնանորոգվել է 11 շարժակազմ։