Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տեղեկացմամբ՝ հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, 15-ի գիշերը՝ 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մայիսի 14-16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 17-ի երեկոյան ժամերին, 18-ի գիշերը հնարավոր է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 14-16-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 17-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, 15-ի գիշերը՝ 2-3 աստիճանով։
Երևան քաղաքի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 30.1°C (1985թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 4.5°C (2008թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 16.7°C