Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մի շարք հասցեներում գազ չի լինի

Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մի շարք հասցեներում գազ չի լինի

Պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» Dպ 700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով մայիսի 13-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 14-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Պուշկինո, Լոռի Բերդ, Ագարակ, Լեջան, Յաղդան, Կողես, Բովաձոր, Ուռուտ, Սվերդլով բնակավայրերի, Տաշիր քաղաքի, Սարատովկա, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Լեռնահովիտ, Պրիվոլնոյե, Մեծավան, Միխայելովկա, Նորաշեն, Պետրովկա, Արծնի, Սարչապետ բնակավայրերի գազասպառողների, նշված տարածաշրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների, տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ինչպես տեղեկացնում են Գազպրոմ Արմենիա ընկերությունից, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ձերժինսկու, Աճառյան, Մուսայելյան, Ն.Ստեփանյան, Կնունյանց, Մ.Մելքոնյան, Իսակովի, Կասյան, Աղայան, Ներսիսյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան 1-ին նրբանցքի, Ներսիսյան փողոցի թիվ 1, 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի, Իսահակյան փողոցի 2-րդ փակուղու գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 16-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 17-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կ.Ուլնեցու, Բաբայան, Ուլնեցի-Ռուբինյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։