Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը ստացել է միջազգային հավատարմագիր
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը ստացել է միջազգային հավատարմագիր, որի արդյունքում միջազգային փոխգործակցության լայն հնարավորություն է ստեղծվում կենտրոնի համար:
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, կենտրոնն այսուհետ կարող է ոչ միայն Հայաստանում գրանցվող դեղերի որակի վերահսկողություն իրականացնել, այլև` դեղերի միջազգային շուկայում:
Շուրջ 20 նորագույն սարքավորումներով ու լաբորատոր կահույքով է համալրվել կենտրոնը` համապատասխանելով դեղորայքային անվտանգության միջազգային չափանիշներին: