Վարչապետը ցանկություն է հայտնել, որ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ

Վարչապետը ցանկություն է հայտնել, որ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կցանկանար, որպեսզի Հայաստանը 2024 թվականին անդամակցի Եվրամիությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացված  «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում։

Քննարկման մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը։

«Ո՞ր թվականին, ա′յս», - ասել է վարչապետ Փաշինյանը։