Երեւանի եւ մարզերի մի շարք հասցեներում ժամանակավորապես գազ չի լինի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4, Սիվաշական թաղամասերի, Դարպաս, Բազում բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ձերժինսկու, Աճառյան, Մուսայելյան, Ն.Ստեփանյան, Կնունյանց, Մ.Մելքոնյան, Իսակովի, Կասյան, Աղայան, Ներսիսյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան 1-ին նրբանցքի, Ներսիսյան փողոցի թիվ 1, 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի, Իսահակյան փողոցի 2-րդ փակուղու գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 16-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 17-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կ.Ուլնեցու, Բաբայան, Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նորաբաց բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 16-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2, 6, 8, 10 բազմաբնակարան շենքերի, Երկաթուղայինների փողոցի թիվ 1, 1ա, 3, 5, 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Հայանիստ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ 500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` մայիսի 15-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն, մայրուղային գազատարի 9,1 կմ (կմ 0÷9,1) հատվածից սնուցվող «Էտրո», «Հիպերնովա», «Սարանդ», «Խճաքար Մուսա» («Գաստոպ»), «Էս Կա Վի», «Ֆայերգազ», «Շահումյան գազ», «Արմ գազ», «Ֆրիվեյ Էքսպրես», «Արտ-Թամ», «Հովնան-Լիան» ՍՊԸ-ների և «Արտակ» ԱԿ-ի գազամատակարարումը կիրականացվի պահանջվող ռեժիմների խախտումով։