Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Փարիզ

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Փարիզ
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մայիսի 15-ից 19-ը կլինի Երևանի գործընկեր քաղաք Փարիզում:
Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի և Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:
Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային և տարածաշրջանային նշանակության մի շարք կառույցներ: