ՎԶԵԲ տարեկան հանդիպում և գործարար համաժողով 2024-ի շրջանակներում քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ֆինանսավորման հարցը

ՎԶԵԲ տարեկան հանդիպում և գործարար համաժողով 2024-ի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակության հետ:
Կողմերը քննարկել են Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ֆինանսավորման հնարավորությունը, ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցության նոր ուղիները, ինչպես նաև երկու գերատեսչությունների միջև համատեղ աշխատանքների ընդլայնման ուղղությունները և այլ օրակարգային հարցեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։