Ի գիտություն տնտեսվարողների․ ՍԱՏՄ կողմից սահմանային վերահսկողությունն իրականացվելու է հետեւյալ հասցեում
2024 թվականի մայիսի 1-ից Բագրատաշենի սահմանային անցման կետով արտահանվող բեռների նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Այրում-Բագրատաշեն սահմանային պետական վերահսկողության բաժնի կողմից սահմանային պետական վերահսկողությունն իրականացվում է Լոռու մարզի Ախթալա համայնքի Ճոճկան գյուղի երկաթուղայինների փողոց 1 հասցեում։
Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։