ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը խորհրդակցություններ են անցկացնում ազատ առևտրի գոտու շուրջ

ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացվում: Տեղեկությունը «Ռուսաստան - իսլամական աշխարհ. KazanForum» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացած նստաշրջանից հետո լրագրողներին, Sputnik Արմենիայի փոխանցմամբ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Դա երկար գործընթաց է․.. Բայց գործընթացը կարծես թե վերսկսվում է, այնտեղ տարբեր նրբերանգներ կան։ Հնդկական կողմը նույնպես հայտնում է իր շահագրգռվածությունը՝ հասկանալով, որ ԵԱՏՄ-ն լուրջ և դինամիկ շուկա է հնդկական ապրանքների համար, բայց հնդկական տնտեսությունը կարևոր է նաև ԵԱՏՄ բոլոր անդամների համար», - նշել է նա։
Սակայն դեռ վաղ է խոսել բանակցությունների մեկնարկի կոնկրետ ժամկետների մասին։
«Նախնական խորհրդատվություններն ինչպես մեր, այնպես էլ նրանց կողմից, միջգերատեսչական, բանակցությունների նախապատրաստումն են։ Երբ դրանք (բանակցությունները,-խմբ.) լինեն, դուք կտեսնեք», - ասել է Պանկինը լրագրողներին։
Ավելին` arm.sputniknews.ru