WSJ. Microsoft-ը Չինաստանում հարյուրավոր աշխատակիցների խնդրում է տեղափոխվել ԱՄՆ

WSJ. Microsoft-ը Չինաստանում հարյուրավոր աշխատակիցների խնդրում է տեղափոխվել ԱՄՆ

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Microsoft-ը Չինաստանի իր օպերացիաների հարյուրավոր աշխատակիցների հորդորում է մտածել ԱՄՆ տեղափոխվելու մասին, քանի որ երկու երկրների միջև տեխնոլոգիական մրցակցությունը սրվում է: Այս մասին, B24–ի փոխանցմամբ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:

Նրանց տվյալներով՝ վերջերս Microsoft-ի աշխատակիցներին, հիմնականում չինական անձնագրերով ինժեներներին, առաջարկվել է տեղափոխվել ընկերության մասնաճյուղեր ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Խոսքը մոտավորապես 700-800 աշխատողի մասին է, որոնք զբաղվում են մեքենայական ուսուցմամբ և ամպային լուծումների մշակմամբ: Միաժամանակ, Microsoft-ի ներկայացուցչի խոսքով, ընկերությունը կշարունակի գործունեությունը Չինաստանում:

Ըստ թերթի, այս որոշման պատճառներից մեկն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից նոր կանոնների քննարկումն էր, որը կպահանջի Microsoft-ին և ամերիկյան այլ ամպային հաշվողական կորպորացիաներին արտոնագրեր ստանալ՝ նախքան չինացի հաճախորդներին արհեստական բանականության կրինչներին հասանելիություն ապահովելը: Նշվում է, որ այս միջոցառումն ուղղված է սահմանափակելու Չինաստանի՝ արհեստական ​​բանականության վերջին տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը: