Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում. Վերին Գետաշեն

Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում. Վերին Գետաշեն
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 7 փողոց, կառուցվել ոռոգման ներքին ցանց։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Վերին Գետաշենում սուբվենցիոն 2 ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 126 միլիոն դրամ, որից 88 միլիոն 200 հազար դրամը ՀՀ կառավարության, 31 միլիոն 800 հազար դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։
Վերին Գետաշենի 7 փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 90 միլիոն 690 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսին և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։ Ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 1880 գծամետր ճանապարհ՝ 6500 քառակուսի մետր մակերեսով։
Վերին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում 600 մետր երկարությամբ ոռոգման առուներ են կառուցվել երկաթյա և երկաթբետոնյա կիսախողովակներով։
Ծրագրի իրականացման շնորհիվ Վերին Գետաշենի 3 թաղամասի մոտ 100 տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ և ժամանակին, իսկ ճանապարհները պաշտպանված կլինեն քայքայման վտանգից։