Մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է,որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ այսօր՝ մայիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նորաբաց բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Մայիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Արզական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Մայիսի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 16 և 16ա շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան, Սայաթ-Նովայի, Կամոյի, Արաբկիր, Այվազովսկու, Ռ.Մելիքյան, Մուրացանի, Լագերի, Զ.Անդրանիկի և Նաիրի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Մայիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4, Սիվաշական թաղամասերի, Դարպաս, Բազում բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Մայիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ձերժինսկու, Աճառյան, Մուսայելյան, Ն.Ստեփանյան, Կնունյանց, Մ.Մելքոնյան, Իսակովի, Կասյան, Աղայան, Ներսիսյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Մայիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան 1-ին նրբանցքի, Ներսիսյան փողոցի թիվ 1, 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի, Իսահակյան փողոցի 2-րդ փակուղու գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։