2024թ.-ի մարտի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է. b24.am

2024թ.-ի մարտի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է. b24.am

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2024թ. մարտի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 746,481 մարդ, այդ թվում 214,481 պետական և 532,068 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.1% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.3% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 6.3% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2024թ. փետրվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 128,277 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 124,144 է, որից պետական՝ 112,527, ոչ պետական՝ 11,617։

Մշակող արդյունաբերություն՝  88,220 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Մանրամասները՝ այստեղ