Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը

Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։