Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են. Reuters

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են. Reuters
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ վթարի ենթարկված ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք համարվում են զոհված, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյայի:

«Ցավոք, Իրանի նախագահի ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք համարվում են զոհված»,- գրում է գործակալությունը:

Հիշեցնենք՝ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել երկրի Վերզեգան շրջանում:

Ուղղաթիռում, բացի նախագահից, եղել են նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, այաթոլլա Ալ-Հաշեմը, Թավրիզի իմամ Ջուման, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթին և անվտանգության աշխատակիցները:

Աղբյուրը`   1lurer.am