Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը

Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում  են վճարային համակարգերը

Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում  են վճարային համակարգերը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից։

«Արդեն  «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ` նոր վճարային համակարգով։

49 անցակետի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։ Վճարային նոր համակարգից արդեն օգտվել է 15 հազար 743 ուղևոր», - նշվում է հաղորդագրության մեջ: