Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Ավինյան

Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել։
Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հարությունյանին, հարցրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Արձագանքելով՝ Հարությունյանը պատասխանել է, որ ըստ ուսումնասիրության՝ ունեին փոսալցման նախնական ծրագիր, որը նախատեսված էր ըստ քառակուսի մետրերի գույքարգված առկա փոսերի:
«Բայց, հաշվի առնելով եղանակային պայմանները, որը սահմանափակեց մեր աշխատանքային օրերը, չկարողացան առկա փոսերը վերանորոգեն։ Դա հանգեցրեց նրան, որ ունեցանք ավելի մեծ չափի փոսեր», - ասել է նա։
Ավինյանը հետաքրրքվել է, թե ի՞նչ ժամկետում է նախատեսվում փոսային աշխատանքները հասցնել ավարտին:
«Նախնական ծավալները կսպառենք այս շաբաթվա ընթացքում, նոր ծավալները գույքագրված են, կարծում եմ, երկու շաբաթվա ընթացքում կբերենք զրոյական վիճակի», - ասել է Հարությունյանը։
Աղբյուրը՝ banksnews.am