«Կալաբոկ» հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

«Կալաբոկ»  հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել «Կալաբոկ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի  մարզ, քաղաք Գյումրի):

Պարզվել է, որ այս արտադրամասում կոպտորեն խախտվել են օրենսդրական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ արտադրամասի հատակը եղել է անհարթ, որոշ հատվածներում քայքայված, պատերի մակերևույթները, շինությունների դռները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից, առաստաղը եղել է մրոտված, ոչ նորոգ վիճակում, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները եղել են  ոչ նորոգ վիճակում, արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով

Արձանագրումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, հացի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնեու ժամկետ: