Հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի՝ աշխատանքի հետ անհամատեղելի խախտումներ

Հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի՝ աշխատանքի հետ անհամատեղելի խախտումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Աիդա Իսրայելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, ք. Իջևան):

Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի՝ աշխատանքի հետ անհամատեղելի խախտումներ, որոնց հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Մասնավորապես՝

հանրային սննդի օբյեկտում չեն եղել առանձին տեղադրված ձեռքերի և հումքի լվացման լվացարաններ (սպասքի, հումքի  և ձեռքերի լվացման համար առկա է մեկ լվացարան),

ննդի կառույցի պատերը, հատակը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, առկա է եղել բորբոս,

- Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները եղել են ոչ նորոգ վիճակում,

- Չի պահպանվել սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման գործընթացների պարբերականությունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, սահմանվել է անհամապատասխանությունները վերցնելու ժամկետ։