Տնտեսական ակտիվության եւ արտահանման աճ, ֆինանսական առողջ համակարգ․ ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Տնտեսական ակտիվության եւ արտահանման աճ, ֆինանսական առողջ համակարգ․ ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը։ Ներկայացնում ենք այն․

●  Տնտեսական ակտիվության բարձր աճը մարտին պահպանվեց՝  կազմելով 153 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (ՆՏՆԺՀ)։

●  Արտահանման աճը շարունակեց պայմանավորված լինել ԱՄԷ ոսկու և ոսկերչական զարդերի արտահանմամբ։

●  Զբոսաշրջիկների ժամանումները տարվա առաջին եռամսյակում 3.2 տոկոսով նվազեցին (ՆՏՆԺՀ)։

●  Սպառողական շուկայում 0.7 տոկոսի (ՆՏՆԺՀ) գնանկում գրանցվեց՝ պայմանավորված սննդամթերքի գների նվազմամբ։

●  ՀՀ դրամը շարունակեց արժևորվել։

●  Բյուջեի դեֆիցիտն առաջին եռամսյակում  շատ փոքր էր։

Մարտին ֆինանսական համակարգն առողջ մնաց՝ կայունության ցուցանիշների բարելավմամբ։ Տնտեսական ակտիվության բարձր աճը պահպանվեց՝ մարտին կազմելով 15.3 տոկոս (ՆՏՆԺՀ, իրական արտահայտությամբ)՝ փետրվարին մինչև 16.7 տոկոս բարձրանալուց հետո (ՆՏՆԺՀ) (պատկեր 1)։ Սա պայմանավորված էր արդյունաբերական թողարկման  33.5 տոկոսանոց աճով, հիմնականում ոսկու և ոսկերչական արտադրության 12-պատիկ աճի հաշվին։ Աճի տեմպի դանդաղումը պայմանավորված էր մարտին հանքարդյունաբերության 7.5 տոկոսի (ՆՏՆԺՀ) կրճատմամբ, իսկ մշակող արդյունաբերության բարձր աճը փոքր-ինչ թուլացավ՝  փետրվարի  54.4 տոկոսից (ՆՏՆԺՀ)  մարտին կազմելով 49.1 տոկոս (ՆՏՆԺՀ)։ Առևտուրը, երկրորդ ամենա-արագ աճող ճյուղը, փետրվարի  28.3 տոկոսից (ՆՏՆԺՀ)  մարտին  բարձրացավ 30.4 տոկոսի (ՆՏՆԺՀ)։ Շինարարությունը շարունակեց երկնիշ աճը՝ մարտին կազմելով  13.1 տոկոս (ՆՏՆԺՀ)։ Ծառայությունները (առանց առևտրի), 2023 թ առաջին կիսամյակի ընթացքում աճի հիմնական շարժիչը, 2024 թ մարտին աճեցին սոսկ 4.7 տոկոսով։ Այսպիով՝ 2024 թ առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը, աճողական ցուցանիշով, 14.3 տոկոս կազմեց։

Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները մարտին 52 տոկոսով կրճատվեցին (ՆՏՆԺՀ)՝ պայմանավորված ներհոսքերի 36 տոկոս նվազմամբ։ Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքերը մարտին (ՆՏՆԺՀ) նվազեցին 56 տոկոսով, ինչով էլ բացատրվում է կրճատման հիմնական մասը (պատկեր 2)։ Միաժամանակ, պահպանվեց դրամական փոխանցումների զուտ արտահոսքի՝ անցյալ տարվա մարտի ցուցանիշին նման ցուցանիշ։

Սննդամթերքի գների նվազումը շարունակեց պայմանավորվել գնանկումը։ Սպառողական գների ինդեքսում (ՍԳԻ) ապրիլին (ՆՏՆԺՀ) 0.7 տոկոսի գնանկում գրանցվեց։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024 թ ապրիլին նվազեցին 45 տոկոսով (ՆՏՆԺՀ)։ Սա մասամբ փոխհատուցվեց տրանսպորտի գների 85 տոկոսանոց աճով։ ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) շարունակեց դրամավարկային քաղաքականության ուղղության աստիճանական մեղմացումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնելով 25 բազիսային կետով (մինչև 825 տոկոս) իր ապրիլի 30-ի խորհրդի նիստում (պատկեր 3)

Արտահանման բարձր աճը շարունակվեց՝ հիմնականում ոսկու և ոսկերչական զարդերի  արտահանման և վերաարտահանման հաշվին։  Ապրանքների արտահանումը 2024 թ մարտին եռապատկվեց (ՆՏՆԺՀ)՝ պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի 85-ապատիկ աճով, որոնց բաժինը ընդհանուր արտահանման մեջ աճեց՝ 2023 թ մարտի 285 տոկոսից 2024 թ մարտին կազմելով   80.6 տոկոս։ Կոշիկի, մեքենաների և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը շարունակեց աճել (ՆՏՆԺՀ բարձրանալով համապատասխանաբար 40.1, 28.8 և 8.5 տոկոսով), իսկ մյուս ապրանքների արտահանման նվազում գրանցվեց։ Մասնավորապես՝ կտրուկ նվազեց տրանսպորտային միջոցների (ավտոմեքենաների) և ոչ թանկարժեք մետաղների արտահանումը  (նվազեց համապատասխանաբար 77 և 59 տոկոսով)։ Ներմուծումը մարտին ավելացավ 56 տոկոսով (ՆՏՆԺՀ), հատկապես՝ Ռուսաստանից կատարվող ներմուծումը, որի աճը մարտին քառապատկվեց (ՆՏՆԺՀ)՝ պայմանավորված թանկարժեք և ոչ թանկարժեք qարդերի ներմուծմամբ։ Արտահանման գլխավոր ուղղությունը ԱՄԷ էր՝ 7-ապատիկ աճով, քանի որ այն ոսկու և ոսկերչական զարդերի արտահանման հիմնական շուկան է մնում։

2024 թ-ի առաջին եռամսյակի ընթացքում զբոսաշրջիկների ժամանումները նվազեցին 3.2 տոկոսով (ՆՏՆԺՀ)։  Թեև Ռուսաստանից շարունակեց ժամանել զբոսաշրջիկների 42.3 տոկոսը, նրանց թիվը 21.9 տոկոսով ցածր էր նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Իրանից և Վրաստանից զբոսաշրջիկների թիվը աճեց համապատասխանաբար 174, 57, 33 և 16 տոկոսով (ՆՏՆԺՀ)։

 

Մայիսի կեսի դրությամբ ՀՀ դրամը ապրիլի կեսի համեմատ 2 տոկոսով արժևորվեց (պատկեր 4)՝ մասամբ պայմանավորված արտահանման բարձր ցուցանիշով։ Միջազգային պահուստներն ապրիլին 100 միլիոն ԱՄՆ դոլարով նվազեցին՝ ներմուծման ծածկույթն իջեցնելով 2.6 ամսվա (պատկեր 5)։

 

2024 թ մարտին գրանցվեց բյուջեի 4.7 միլիարդ ՀՀ դրամի դեֆիցիտ։ Հարկային եկամուտներն անվանական արտահայտությամբ մարտին ավելացան 9.5 տոկոսով (ՆՏՆԺՀ)՝ հիմնականում հավաքված եկամտային և շահութահարկի հաշվին (ավելացան համապատասխանաբար 28 և 44 տոկոսով ՆՏՆԺՀ)։ Սա մասամբ արտացոլում է բարձր տնտեսական ակտիվությունը և կազմակերպությունների բարձր շահութաբերությունը  2023 թ.-ի ընթացքում։ Մյուս կողմից՝ ակցիզային հարկի հավաքագրումը նվազեց 40.4 տոկոսով (ՆՏՆԺՀ)՝ ներմուծված ապրանքներից հավաքված ակցիզային հարկի հաշվին՝ պայմանավորված ալկոհոլային խմիչքների և սիգարետի ներմուծման ավելի ցածր ցուցանիշով։ Ծախսերն ընդլայնվեցին  16.1 տոկոսով (ՆՏՆԺՀ)՝ պայմանավորված սոցիալական ծախսերի 26 տոկոսի աճով (ներառյալ փախստականներին ուղղված աջակցությունը) և 25.2 տոկոսով պաշտպանական ծախսերի ավելացմամբ։ Տարեսկզբից մինչ օրս բյուջեի պակասուրդը շատ փոքր է (ՀՆԱ- ի 0.01 տոկոսը)։

 

Ֆինանսական համակարգն առողջ մնաց, ընդ որում ընդհանուր չաշխատող վարկերի (NPLs) մասնաբաժնի նվազմամբ։  Չաշխատող վարկերի ցուցանիշը նվազեց՝ փետրվարի 2.5 տոկոսից մարտին կազմելով 1.2 տոկոս՝ պայմանավորված բանկերից մեկում չաշխատող վարկերի նշանակալի դուրսգրմամբ։ 2024 թ մարտին եկամտաբերությունն ըստ ակտիվների շատ քիչ աճեց՝ կազմելով  4.2 տոկոս։ Կապիտալի համարժեքության ցուցանիշը ևս փոքր-ինչ աճեց՝ փետրվարի 19.2 տոկոսից 2024 թ մարտին կազմելով 19.7 տոկոս։ Ավանդները ևս 0.6 տոկոսով աճեցին (նախորդ ամսվա համեմատ)՝ հիմնականում տեղական արժույթով ավանդների 0.8 տոկոսով (նախորդ ամսվա համեմատ) աճի հաշվին։ Վարկերը նվազեցին  0.7 տոկոսով (նախորդ ամսվա համեատ)՝ պայմանավորված արտարժույթով վարկերի  2.7 տոկոսի նվազմամբ։ Դրա հետևանքով նվազեց վարկերի դոլարացման ցուցանիշը՝ 2023 թ մարտի 36.6 տոկոսից 2024 թ մարտին կազմելով  34 տոկոս։