Գյումրու Հաղթանակի պողոտայում ընթացքի մեջ են հիմնանորոգման աշխատանքները

Գյումրու Հաղթանակի պողոտայում ընթացքի մեջ են հիմնանորոգման աշխատանքները
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հերթական անգամ եղել է Գյումրու Հաղթանակի պողոտայում, որտեղ ընթացքի մեջ են հիմնանորոգման աշխատանքները։ Պողոտայի վերականգման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ՝ «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում։ Ընդհանուր 1,4 կմ երկարությամբ ծրագրի ընդհանուր արժեքը 577 մլն 106 հազար դրամ է։ Շինաշխատանքներն իրականացրել է «Բիլդեր քոնստրաքշն» ՍՊԸ-ն։
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, Մուշեղ Մուրադյանը շրջել և հետևել է իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին, շինարարի հետ զրույցում կարևորել դրանց որակով և ժամանակին իրականացումը, քանի որ այն քաղաքի բանուկ հատվածներից մեկն է, փողոցի լիարժեք գործարկումը հնարավորինս շուտ կարևոր է, ինչպես վթարներից խուսափելու, այնպես էլ բարեկարգ քաղաք ունենալու առումուվ։
Նշենք, որ «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվելու է Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների (Չերազի փողոցից Տերյան և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց), Սբ . Ամենափրկիչ եկեղեցու և հարակից այգու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգում։