Տիգրան Ավինյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է, քննարկվում է հասարակական տրանսպորտի հարցը

Տիգրան Ավինյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է, քննարկվում է հասարակական տրանսպորտի հարցը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է, քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակին լուծում տալը։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր։