Կիրանցի նոր ճանապարհը նախատեսվում է կառուցել երկու տարվա ընթացքում
Կիրանցի նոր ճանապարհը նախատեսվում է կառուցել երկու տարվա ընթացքում։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար գնել Սանոսյանը։
«Երկու ճանապարհի մասին է խոսքը, մեկն ամբողջովին նոր կառուցվող է, նախնական հաշվարկներով՝ մոտ 250 մետր երկարություն կունենա։ Շինարարությունը սկսվել է, եւ խնդրել ենք շինարար ընկերությանը, այլ գործընկերներին՝ բավարար ուժեր ներդնել այնտեղ, որպեսզի այդ աշխատանքները երկու ամսում ավարտվեն։ Հեշտ չէ, բայց անհնար էլ չէ, ամեն ինչ կանենք, որ այդպես լինի։ Մյուս ճանապարհը գործող ճանապարհն է՝ դեպի Աճարկուտ գնացող, որը մի հատվածով միանում է հանրապետական ճանապարհին։ Ընդհանուր առմամբ մոտ 3,5 կմ երկարություն ունի, որի մի մասը հին ասֆալտապատ ճանապարհ է։ Մենք այս ճանապարհն ուզում ենք հիմնանորոգել, լայնացնել եւ ասֆալտապատել։ Այս ճանապարհի աշխատանքները նույնպես սկսված են, եւ դարձյալ նախնական նախանշված է մոտ 2 ամիս ժամկետ»,- ասաց Սանոսյանը։