Հանրապետության որոշ բնակավայրերում այսօր կլինեն գազամատակարարման ընդհատումներ

Հանրապետության որոշ բնակավայրերում այսօր կլինեն գազամատակարարման ընդհատումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով. 

  • մայիսի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 16 և 16ա շենքերի գազասպառողների գազամատակարարումը,

  • մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան, Սայաթ-Նովայի, Կամոյի, Արաբկիր, Այվազովսկու, Ռ.Մելիքյան, Մուրացանի, Լագերի, Զ.Անդրանիկի և Նաիրի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։