Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհը ժամանակավոր փակ է լինելու

Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհը ժամանակավոր փակ է լինելու
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին, ժամը 10։00-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին, Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգմամբ պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ավտոճանապարհը ժամանակավոր փակ է լինելու։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։