ԲՏԱ նախարարությունը աջակցում է կապի օպերատորներին՝ առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում

ԲՏԱ նախարարությունը աջակցում է կապի օպերատորներին՝ առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:

Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, Ucom - 6 կայան վերականգնել է աշխատանքները, 8-ը դեռ գտնվում է խափանված վիճակում։
TEAM Telecom Armenia - 8 բջջային կայան դեռևս խափանված է։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել:
Վիվա-ՄՏՍ - 3 բջջային կայան վերականգնել է աշխատանքները: