Կդադարեցվի Երեւանի եւ մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը

Կդադարեցվի Երեւանի եւ մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Ծաղկավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Կայան և Ակնաղբյուր բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ (Թումանյանի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) աշխատանքներ իրականացնելու նպատակով` մայիսի 30-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 31-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, «ԱՄԱՐԹ Կենտրոն» ՍՊԸ-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Էլար թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Մառի փողոցի, Մառի նրբանցքի, Բ.Մուրադյան փողոցի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սպանդարյան, Դաշտենցի, Ղուկասյան, Մյասնիկյան, Լ.Մադոյան. Սուրեն Մատնիշյան, Մազմանյան, Սունդուկյան, Աթարբեկյան, Թումանյան, Մայակովսկու, Պուշկինի, Ս.Համբարձումյան, Ցուլուկիձեի, Արագածի, Գորկու, Տերյան փողոցների, Սպանդարյան 7-րդ, Ս.Համբարձումյան 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, Հաղթանակի պողոտայի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 4-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջանների և Ջրաբեր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։