Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է

Վեոլիա ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ ավարտել է Դեբեդ գետի թռիչքային հատվածով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասը սնող ջրագծի կառուցումը։
Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է:
Դեբեդ գետի մակարդակը փոքր-ինչ իջնելուց հետո հենց առաջին օրվանից «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները օպերատիվ ու մեծածավալ աշխատանքներ են իրականացրել «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարի վրա: Դրա արդյունքում մարզի մի շարք բնակավայրերում նույն օրը երեկոյան ջրամատակարարումը հնարավոր է եղել վերականգնել։
Նաև ուսումնասիրություններ են ընթանում` ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգին աղետի պատճառած վնասները գույքագրելու համար։