Հունիսի 1-ին մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար
Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար։
Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
«Հունիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան։ Անակնկալները, շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունն ապահովում ենք», - նշված է Երևանի մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ: