Ի՞նչ պետք է անել ջրհեղեղից հետո աղետի գոտում հնարավոր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար

Ի՞նչ պետք է անել ջրհեղեղից հետո աղետի գոտում հնարավոր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայանում է խորհուրդներ՝ ջրհեղեղից հետո աղետի գոտում հնարավոր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար.
Մի օգտագործեք ջուր խմելու և կենցաղային նպատակով (այդ թվում` եռացած), եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն (պղտորություն)։
Հետևեք Առողջապահության նախարարության էջերին՝ խմելու ջրի որակի մասին տեղեկանալու համար։
Խուսափեք հում սննդից, եթե այն հնարավոր չէ կեղևազրկել։
Եփած սնունդը երկար մի պահեք, պահելիս անպայման ծածկեք և նորից օգտագործելուց առաջ լավ տաքացրեք։
Մի կերեք սնունդ, որին հեղեղաջուրը կարող էր դիպչել։
Անմիջապես դիմեք բժշկի, եթե դուք կամ ընտանիքի որևէ անդամ ունի ինֆեկցիայի որևէ ախտանիշ, ինչպիսիք են, օրինակ, սրտխառնոց և փսխում, որովայնի շրջանում կծկանքանման ցավեր, փորլուծություն: