Երկակի և ռազմական նշանակության ապրանքների մասով եզրակացությունների ձեռքբերման գործընթացի պարզացեցման արդյունքում տնտեսվարողները խնայել են 13 մլն դրամ

Երկակի և ռազմական նշանակության ապրանքների մասով  եզրակացությունների ձեռքբերման գործընթացի պարզացեցման արդյունքում տնտեսվարողները խնայել են 13 մլն դրամ

Կառավարության հերթական նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներակայացրել է մաքսային ոլորտում օրինապահ հարկ վճարողի համակարգի ներդրման վերաբերյալ որոշման նախագիծը, որն ընդունվել է միաձայն։

ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև մաքսային բարեփոխումների շրջանակում վերջերս ներդրված նոր համակարգին։ Տնտեսավարողները ներմուծվող և արտահանվող ապրանքի երկակի ու ռազմական նշանակության վերաբերյալ եզրակացությունն արդեն ստանում են պարզեցված կարգով, էլեկտրոնային եղանակով, հիմնականում առանց լրացուցիչ փորձաքննության։ Մեկ ամսվա վիճակագրությամբ՝ 2-ից 4 աշխատանքային օրով կրճատվել է մաքսազերծման գործընթացը, իսկ տնտեսվարողներն այս ընթացքում խնայել են 13 մլն դրամի լրացուցիչ պարտավորություններ։

Մանրամասները՝ տեսանյութում  https://www.youtube.com/watch?v=vuAHE8GWY6M