Լոռու մարզպետը և որոշ պաշտոնյաներ Ալավերդիում հետևել են ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին

Լոռու մարզպետը և որոշ պաշտոնյաներ Ալավերդիում հետևել են ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ ՆԳ նախարարության փրկարարական ծառայության պետ Կամո Ցուցուլյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը Ալավերդի համայնքի Թումանյան փողոցում և Սանահին կայարան թաղամասում հետևել են ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին։
Քննարկվել են Սանահին կայարան թաղամասի աջ և ձախ հատվածներն իրար կապող հետիոտնային կամուրջների կառուցման հետ կապված հարցեր։
Տեղերում տրվել են համապատասխան ցուցումներ։