Հայաստանը պաշտոնապես միացել է JARUS կազմակերպությանը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Ղազախստանի քաղաք Աստանայում կայացած Joint Authorities for Rulemaking on Unmanned Systems (JARUS) կազմակերպության լիագումար նիստին։
Ինչպես տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, նաիստի շրջանակներում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը ստորագրել է համաձայնագիր , որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը մայիսի 14-ին պաշտոնապես միացավ JARUS կազմակերպությանը։
Այցի ընթացքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատվիրակությունը, կոմիտեի նախագահի տեղակալի գլխավորությամբ, ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել JARUS-ի նախագահի, փոխնախագահի և գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաև Ղազախստանի, Ավստրալիայի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Կանադայի, Ռուսաստանի, Ղրղզստանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել անօդաչու թռչող համակարգերի կանոնակարգմանը, ինչպես նաև թույլտվությունների տրամադրմանը վերաբերվող հարցերի շուրջ։ Միաժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձի փոխանակմանը վերաբերվող հարցերի շուրջ: