2024-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունն աճել է 1.8%-ով

2024-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունն աճել է 1.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 68,863.5 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.8%-ով։

Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 17.3%-ով և կազմել 33,693.4 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 19%-ով և կազմել 399.2 տոննա։

Մակարոնեղենի արտադրությունն աճել է 37.8%-ով և կազմել 1,732.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 2.6%-ով՝ կազմելով 1,880.9 տոննա։b245.am

Աղբյուրը`   b24.am