Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը նախորդ շաբաթ կազմել է 515 հազար 225 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից։
Ըստ մետրոպոլիտենի հաղորդագրության` նախորդ շաբաթվա ընթացքում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 515 հազար 225 ուղևոր:
«Գիծ է դուրս բերվել 2883 շարժակազմ, որից 455-ը երեք վագոնանի, 1432-ը երկու վագոնանի և 996-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 526 հազար 609 ուղևոր։ Կատարողականը 97,8 %», - հայտնում են մետրոպոլիտենից։