Աջակցություն Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց

Աջակցություն Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց

Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց:

Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ:

Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով հետևյալ հղումով՝ https://www.e-payments.am/hy/state-duties/step3/service=5759 :