Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ վերելակներ կտեղադրվեն

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ վերելակներ կտեղադրվեն

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար 9 հասցեներում այս տարի հատուկ վերելակներ կտեղադրվեն: Առաջիկայում արդեն իսկ շահագործման կհանձնվեն հ. 76 հիմնական դպրոցի, Կոմիտասի պողոտայում գտնվող շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ գտնվող գետնանցումների վերելակները:Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստից։

Մյուս հասցեներում աշխատանքներն ընթացքում են: Հանձնարարվել է թեքահարթակներ կառուցել այնպես, որ տեղադրված վերելակներին հարակից մայթերն ու փողոցները ևս լինեն հարմարեցված: