Ռուսաստանն ու Չինաստանը գազի գնի շուրջ հակասություններ ունեն
Չինաստանի հետ «Սիբիրի ուժ 2» գազատարի կառուցման վերաբերյալ գործարք կնքելու Ռուսաստանի փորձերը փակուղի են մտել գնային քաղաքականության և գազի քանակի հետ կապված տարաձայնությունների պատճառով, որը Պեկինը մտադիր է գնել Մոսկվայից: Այդ մասին գրել է «Financial Times» թերթը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ երեք սեփական աղբյուրներին։
Պեկինը ցանկանում է գնել վառելիքի այն քանակի միայն մի փոքր մասը, որի մատակարարման համար հաշվարկված են գազատարի հզորությունները։
Աղբյուրը՝ radar.am