Ակադեմիական քաղաքի «ուրվականը»․արդյո՞ք ընտրված է քաղաքականության լավագույն տարբերակը

Ակադեմիական քաղաքի «ուրվականը»․արդյո՞ք ընտրված է քաղաքականության լավագույն տարբերակը
Հայաստանի Կրթության մինչև 2030 թվականի ռազմավարությունը հիմնականում համապատասխանում է ժամանակի հրամայականին և հետապնդում է այլ երկրների հետ նույնական ռազմավարական նպատակներ, սակայն առանձին դեպքերում առկա է ռազմավարական խզվածք նպատակների, միջոցների և թիրախների միջև։ Այս մասին տեղեկանում ենք ACSES-ը վերլուծական կենտրոնից։
 Սահմանափակ ռեսուրսների պայմաններում խիստ սևեռվածությունը առանձին նպատակի/ենթանպատակի վրա կարող է ստվերել մյուսների կարևորությունը և հանգեցնել ձախողման։
Ամենայն հավանականությամբ, նախագծի իրագործումը կպահանջի մի քանի միլիարդ դոլարի ներդրում, ինչը քիչ հավանական է 4 տարվա ընթացքում իրականացնել Հայաստանի պետական բյուջեի միջոցներով՝ թեկուզ ֆինանսավորում ներգրավելով միջազգային ֆինանսական հաստատություններից։
ACSES վերլուծական կենտրոնը, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ, պատրաստել է քաղաքականության համառոտագիր, որի նպատակն է անդրադառնալ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լայնածավալ բարեփոխումների շրջանակներում ակադեմիական քաղաքի կառուցմանը՝ նկարագրելով ընթացիկ վիճակը, զուգահեռներ տանելով միջազգային փորձի հետ, ինչպես նաև ներկայացնել գործուն առաջարկություններ քաղաքականություն մշակողներին։
 Քաղաքականության համառոտագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3Kt7Sqv