ԿԲ նախագահ․ «Միջազգային փոխանցումների տեսակարար կշիռը մեր ՀՆԱ-ի մեջ էապես փոխվել է»

Տարիներ շարունակ արձանագրում ենք մի միտում, որ ՀՀ-ում միջազգային փոխանցումներից տնտեսությունը փորձում է հեռանալ, այսինքն՝ միջազգային փոխանցումների տեսակարար կշիռը մեր ՀՆԱ-ի մեջ էապես փոխվել է։
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ մեկ տասնամյակ առաջ միջազգային փոխանցումների տեսակարար կշիռը մեր ՀՆԱ-ի մեջ մոտ 18 % էր, հիմա միանիշ է այդ թիվը,՝մոտ 8%։
Նա պարզաբանեց, թե ինչ գործոններ են ազդել դրա վրա, մեկը աշխարհաքաղաքական զարգացումներն են․« Տարիներ շարունակ այդ հարաբերակցությունը 80/20 էր՝ Ռուսաստանից եւ այլ երկրներից եկող դրամական փոխանցումների եւ ՀՆԱ-ի։ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունենում այդ ցուցանիշի վրա»։
Աղբյուրը՝ aravot.am