Մարտին Գալստյանը` ՌԴ սուբյեկտների դրամական փոխանցումների մասին. այդ բիզնեսը գնալով թանկանալու է

Գումարների փոխանցման բիզնեսը գնալով թանկանալու է, իսկ խաղի կանոններն էապես խստանալու են։ Այդ մասին այսօրվա ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր համարո՞ւմ է ընթացակարգերի նոր խստացումները` ՌԴ սուբյետկների մասնակցությամբ գործարքների համար։
Այդ ընթացակարգերը բարդանում են հետևողականորեն` թե՛ դրսի գործընկերերի պահանջների, թե՛ ՀՀ ԿԲ կանոնակարգերի ներքո։ Անգամ առևտրային բանկերն են ինքնուրույն խստացնում իրենց մոտեցումները` ռիսկերից ապահովագրվելու համար, հավելեց Գալստյանը։
Ի հետևանք այս ամենի, բանկերում ավելանում են հաճախորդների ուսումնասիրության (KYC), ինչպես նաև` փողերի լվացման դեմ պայքարի (AML/CFT) մասնագետների պահանջարկը։ Այդ մասգետների համար ԿԲ–ն սահմանել է առանձնահատուկ պահանջներ (միջազգային սերտիֆիկացում), ինչն է՛լ ավելի է թանկացնում նրանց ներգրավումը։
Նշենք` 2022–ին Հայաստանի բանկային համակարգում կտրուկ ավելացել է գործարքների ծավալը (ի հաշիվ ՌԴ քաղաքացիների, որոնք ՀՀ բանկռրի միջոցով կատարվում էին փոխանցումներ)։ Հիմնականում այդտեղից գոյացած միջնորդավճարների շնորհիվ էր, որ 2022-ին բանկերի շահույթը եռապատկվել էր, և շահույթը ակտիվների նկատմամբ (RoA) ավելացել էր 0,9%-ից 3,2%։ 2023-ի արդյունքներով` RoA–ն նվազել է միչև 2,1%, իսկ դրա կառուցվածքը վերադարձել է բնականոնի, այսինքն` դրա մեջ կրկին սկսել են գերակշռել տոկոսային եկամուտները։