Հոկտեմբերին Փարիզում կանցկացվի «Sial-2024» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը
Հոկտեմբերի 19-23-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կանցկացվի «Sial-2024» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը:
«Sial-2024»-ը աշխարհի ամենամեծ արտահանման հարթակներից մեկն է։ Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տարբեր երկրներից ներկայացված համաշխարհային ճանաչում ունեցող սննդի և խմիչքի արտադրողներին։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության` ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որտեղ ընկերություններին կտրամադրվի անվճար տեղ։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.sialparis.com/.../i-want-to-exhibit/why-exhibit:
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հունիսի 20-ը գրանցվել հետևյալ հղումով` https://docs.google.com/.../1FAIpQLScih.../viewform