2022 թ․-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

2022 թ․-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի ապրիլ ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների նկատելի աճ։ 

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում  ապրիլին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 65.2 մլրդ դրամ:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը ապրիլին կազմել է ավելի քան 6,7  մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի ապրիլի համեմատ գրանցելով 34% աճ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 43 գործարք։
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայի  կորպորատիվ արժեթղթերի առաջնային  աճուրդների հարթակում տեղաբաշխված կորպորատիվ պարտատոմսերի ծավալը կազմել է 3,8 մլրդ դրամ։
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի ապրիլ ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 475.8 մլրդ դրամ, որը 1.5%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է 2․8 մլրդ դրամը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 255 գործարք։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը եղել է 99-ը։
ՌԵՊՈ գործարքներ
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 4․9 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի ապրիլի համապատասխան  ցուցանիշը 114%-ով (ավելի քան 2 անգամ)։
Բաժնետոմսերի բորսայական շուկա
Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 84․5 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելագել է  60%-ով՝ հասնելով 255.3 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 70 գործարք։