Անհրաժեշտ է խթաններ ստեղծել, որ տնտեսությունները խոշորանան, իսկ աջակցության նման մեխանիզմները կհանգեցնեն տնտեսությունների փոքրացման

Անհրաժեշտ է խթաններ ստեղծել, որ տնտեսությունները խոշորանան, իսկ  աջակցության նման մեխանիզմները կհանգեցնեն տնտեսությունների փոքրացման
Գործադիրը, հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի իրականացման ընթացքում մինչև 3 հա հողատարածք ունեցող շահառուների համար պարկերով վաճառվող պարարտանյութերի տրամադրման քանակը հստակեցնելու նպատակով, փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Հիմնավորման համաձայն՝  մարտի 5- ից մեկնարկած ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ։ Առաջարկվող լուծումը նպատակ ունի ծրագրում հստակեցնել մինչև 3 հա հողատարածք ունեցող շահառուների համար վաճառվող պարարտանյութերի քանակը։  Ըստ այդմ՝  նախատեսվում է  3 հա հողատարածք ունեցող շահառուների համար հաշվարկված պարարտանյութերի չափաքանակները հողատարածքի կամ հողատարածքի այն մասի հաշվով, որը  սահմանված չափաքանակների շրջանակում չի ապահովում 1 պարկի (50 կգ) չափով պարարտանյութի ձեռքբերում,  նոր փոփոխությամբ տրամադրել  1 պարկ՝ 50 կգ պարարտանյութ:
Ի՞նչ է տալու այս որոշումը մինչև 3 հա հողատարածք ունեցող հողօգտագործողներին  և ինչի՞ համար կատարեց գործադիրը նման փոփոխություն: Կառավարության որոշման փոփոխությունը մեկնաբանեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանը:
Ըստ նրա՝  2022թ-ի մարտի 3-ին ընդունած որոշման մեջ եղել էր բացթողում՝ եթե հողօգտագործողի հողատարածքը 3000 քառ մետրից փոքր է մեկ պարկ չի հասնում, այլ պետք է 50 կգ մեկ պարկի որոշակի քանակությունը տան, որը իրատեսական չէ, պարարտանյութը բաժանելիս տեխնիկական անհարմարություն է առաջանում: Այդ իսկ պատճառով, նախկին որոշման մեջ գործադիրը փոփոխություն է  կատարել՝ եթե հողատարածքի չափը 3 հա չէ՝ միանգամից կտրվի մեկ պարկ պարարտանյութ:
Հարցին, թե ի՞նչ կփոխի գործադիրի այս փոփոխությունը հողօգտագործողների համար, նա նշեց, որ այս անգամ որևէ տարաձայնություն չի առաջանա պարարտանյութ բաժանելիս և, եթե հողատարածքը սահմանվածից փոքր է, օրինակ՝ 1000 քառ մ, ապա կտան մեկ պարկ:
Փորձագետն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչո՞ւ մինչ որ նախկինում որոշակի կանոններ կային և մինչև 3 հա-ի սահմանափակումներ չկային, դրա համար էլ այդ խնդիրը չէր առաջանում:
Իսկ թե ինչո՞ւ են նոր որոշմամբ ներառել մինչև 3 հա սահմանմանը հարցին՝ պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ ֆինանսական խնդիր է։
Սամվել Ավետիսյանը, կարծում է, որ անհրաժեշտ է խթաններ ստեղծել, որ տնտեսությունները խոշորանան, իսկ աջակցության այս  մեխանիզմները  ստիպում են, որ տնտեսությունները մի բան էլ փոքրանան:
Հավելենք, որ նախկին որոշմամբ տրվում էր մինչև 3 հա հողատարածք ունեցողներին թե ՛  կալիումական, թե ՛  ազոտական և թե ՛  ֆոսֆորական պարարտանյութ, իսկ նոր փոփոխությամբ դեռևս հստակ չէ՝ տրվելու է միայն մեկ տեսակի պարարտանյութ մինչև 3 հա ունեցող հողօգտագործողներին, թե՞ 3 տեսակի պարարտանյութերից՝ մեկ-մեկ պարկ:

 

Հիշեցնենքոր գործադիրը մայիսի 5-ին՝

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 281-Լ որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8.1. Մինչև 3 հա հողատարածք ունեցող շահառուների համար հաշվարկված պարարտանյութերի չափաքանակները հողատարածքի կամ հողատարածքի այն մասի հաշվով, որը 8-րդ կետով սահմանված չափաքանակների շրջանակում չի ապահովում 1 պարկի (50 կգ) չափով պարարտանյութի ձեռքբերում, ապա տվյալ հողատարածքի կամ հողատարածքի տվյալ մասի համար տրամադրվում է 1 պարկ (50 կգ) պարարտանյութ:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի մարտի 5-ից ծագող հարաբերությունների վրա:

2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 281-Լ որոշման 8-րդ կետով՝

8. Ելնելով շահառուի կողմից մշակվող հողատարածքի չափից՝ պարարտանյութերի վաճառքն իրականացվում է հետևյալ չափաքանակներով՝ 1) ազոտական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 500 կգ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 15-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։