Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից հետո Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից հետո Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան
Լոռու և Տավուշի մարզերում տեղի նունեցած աղետից հետո՝ հունիսի 5–ի առավոտյան արդեն Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան։ Այս մասին ֆեյսբուքի իր եջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ըստ Գնել Սանոսյանի գրառման` կայարանում բենզինն ու դիզելը դատարկվում է վառելիք տեղափոխող բեռնատարների մեջ, որոնք էլ արդեն նորոգված կամրջով բենզինը տեղափոխում և մատակարարում են հանրապետության տարբեր շրջաններ։
«Հիշեցնեմ, որ կարճ ժամանակում մեզ հաջողվեց երկաթուղային հին կամուրջը վերափոխել տրանսպորտային միջոցների համար կամրջի, որն այսօր արդեն պատրաստ է և ծառայում է նպատակին։
Այս եղանակով մեզ կհաջողվի ոչ միայն բենզինը, այլև երկաթուղով Հայաստան եկող մյուս բեռները հասցնել մինչև Այրում կայարան, այնտեղից արդեն բեռնատարներով տեղափոխել», - գրել է Գնել Սանոսյանը: