Պետական գերատեսչությունների որոշ ղեկավարներ մեկ օր անցկացրել են խնամքի հաստատություններում բնակվող երեխաների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ մի շարք պետական գերատեսչությունների ղեկավարներ մեկ օր անցկացրել են նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Մեկ օր իմ գունեղ ապագայի մասին» նախաձեռնության շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը և այլք անցկացրել են իրենց օրը երեխաների հետ, խոսել մասնագիտություն ընտրելու կարևորության, նրանց երազանքների և նախասիրությունների մասին։


